Իրանական Press TV հեռուստաալիքի թղթակիցը առևանգվել է իսրայելցի զինվորների կողմից Արևմտյան ափին։ Հեռուստաալիքն ինքն է հրապարակել լուրը։
Ըստ հեռուստաալիքի՝ միջադեպը տեղի է ունեցել Բեթղեհեմի մոտակայքում գտնվող ռազմական անցակետում։
Ըստ հեռուստաալիքի՝ նկարահանող խմբի անդամները, այդ թվում՝ թղթակիցը, սկզբում ձերբակալվել են, իսկ խուզարկությունից հետո ազատ են արձակվել միայն օպերատորները։