Տհաճ հետևանքներ կունենա․ Արաղչին նախազգուշացրել է

Տհաճ հետևանքներ կունենա․ Արաղչին նախազգուշացրել է

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի՝ «անպաշտպան» լինելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հարյուրավոր ռազմական օբյեկտներ վնասվել կամ ոչնչացվել են, իսկ տասնյակ օդանավեր՝ այրվել։ Արաղչին նշել է, որ այս տեղեկությունների աղբյուրը Պենտագոնն է և հավելել, որ «սա միայն այսբերգի գագաթն է»։ Նա հայտարարել է, որ ժամանակի ընթացքում Իրանը կներկայացնի ավելի մանրամասն տեղեկություններ։

Արաղչին նաև զգուշացրել է Իրանի վերաբերյալ, իր բնորոշմամբ, «սուտ տեղեկություններ տարածածներին»՝ նշելով, որ նրանց համար իրավիճակը «գեղեցիկ չի լինելու»։

«Ժամանակին մենք ամեն ինչ կբացահայտենք։ Նրանց համար, ովքեր Իրանի մասին սուտ տեղեկություններ են տարածել, դա տհաճ հետևանքներ կունենա»,- գրել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment