Պապիկյանը և Չինաստանի ՊՆ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցելու հարցը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ կողմերը, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակը, ընդգծել են փոխգործակցության նոր ուղղությունների զարգացման և երկարաժամկետ պլանավորման կարևորությունը:Հանդիպմանը մասնակցել է նաև ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ին Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան։

Leave a Comment