Ֆուտբոլի ակադեմիայի մոտ «ՄԼ Մայնինգ» ընկերությունը բազմաբնակարան շենքեր է կառուցում․ քաղաքացին ահազանգում է՝ կիսակառույց շենքերից փոշին ջրվեժի նման ցած է թափվում. Hetq.am



Լուսինե Մկրտչյանը 6-ամյա որդուն ամիսը մի քանի անգամ տանում է ֆուտբոլի մարզումների։ Նրա նման շատ ծնողներ են ֆուտբոլն ընտրել՝ ապահովելու երեխաների ֆիզիկական ակտիվությունը․ մտածել են՝ կմարզվեն, առողջ կլինեն: Բայց Լուսինեն որդու մարզումներին անհանգիստ ու զայրացած է հետևում՝ աչքը հարևան շինհրապարակից բարձրացող փոշու ամպին։ Այս մասին գրել է Հետքը։



«Ավանում Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերից մոտ 300 մետր հեռավորության վրա «ՄԼ Մայնինգ» ընկերությունը բազմաբնակարան շենքեր է կառուցում։ Լուսինեն օրեր առաջ տեսանկարահանել է, թե ինչպես է կիսակառույց շենքերից փոշին ջրվեժի նման ցած թափվում։


«Հերիք չի քամի էր, մի հատ էլ երևում էր, թե ոնց են ներսից էդ ամբողջ աղբը, փոշին ներքև լցնում։ Քամի էլ չլինի, թափում են, տարածվում է։ Երևում է, որ ոչ մի կանոն չի պահպանվում։ Ու ներքևում 5-6 տարեկան երեխեք են պարապում, պատկերացնո՞ւմ եք»,- ասում է Լուսինեն։


Տեսանյութը Լուսինեն ուղարկել է կառուցապատող «ՄԼ Մայնինգին», ասել են՝ փոխանցել են համապատասխան բաժնին, կուսումնասիրեն։ Դրանից հետո էլի եղել է տարածքում, փոփոխություն չի նկատել։

«Բոլորն էլ կփաստեն, որ խայտառակ վիճակ է շինարարական ոլորտում։ Մենք էլ տանը ունենք օդի աղտոտվածությունը չափող սարք, թվերով էլ ենք տեսնում, որ չի համապատասխանում ստանդարտներին»,- պատմում է Լուսինեն»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment