
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ հալածանքներին ներգրավվածները անիծվելու են։
«Նրանք, ովքեր մասնակցում են կանոնիկ եկեղեցու հալածանքներին, անիծված կլինեն», – հայտարարել է Զախարովան Եկատերինբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Հայաստանում կրոնական հալածանքների մասին հարցին։
Զախարովն հավելել է նաև, որ կյանքը ապացուցում է՝ որ Աստծո դեմ պայքարելուն և հավատացյալներին հալածելուն դարեր շարունակ կհաջորդեն անեծքներ։