Դաշնակցականությունը պետք է արմատшխիլ արվի, Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Արման Եղոյան



Անհրաժեշտ է մեր միջից դաշնակցականությունը վերացվի։ Դաշնակցականությունը պետք է մինչև արմատներն արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից: Այս մասին ԱԺ-ում ունեցած ելույթում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ 



«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին Դաշնակցականը։ Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին Դաշնակցականը»,- ասաց Եղոյանը։ Այս անգամ էլ ՔՊ-ականները նրա հայտարարությունը ողջունեցին՝ «ծիծաղելով»։


Ըստ նրա, սա ֆունդամենտալ նախապայաման է Հայաստանի հարատևման անկախության ինքիշխանության համար. «Այն աղետներ, որոնք այս կուսակցությունն ու գաղափարախոսությունը բերել է մեր պետությանը, երբեք Հայաստանի…»։ 


Դահլիճում սկսվեց աղմուկ, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը  լռության կոչ արեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment