ախարարի՝ ծորակից ջուր չխմելու մասին կոչն ուղղված է միայն Ծավ համայնքի բնակիչներին. ԱՆ


ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.


«Հագելի՛ գործընկերներ


Նկատում եմ, որ երեկվանից ֆեյսբուքյան օգտատերի կողմից տարբեր խմբերում տարածվում է նախարար Անահիտ Ավանեսյանի` Ծավի խմելու ջրի թեմայով գրառումից կիսատ, կոնտեքստից կտրված մի հատված, որը թյուրըմբռնման տեղիք է տալիս: Տպավորություն է ստեղծվում` կարծես նախարարը կոչ է անում բոլոր բնակիչներին ծորակից ջուր չօգտագործել. մինչդեռ նախարարի հորդորը վերաբերում է միմիայն Ծավ գյուղի բնակիչներին: 


 


Նախարարի նկարն ու գրառումից կտրված հատվածն օգտագործելով ու ապատեղեկատվություն տարածելով` անհարկի անհանգստություն եք առաջացնում բնակչության շրջանում:


 


Խնդրում եմ ուշադիր եղեք, թե ինչ եք տարածում և ստուգեք պաշտոնական աղբյուրը»:


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment