
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը կքննարկեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը։
Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին պաշտոնապես բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։ Ընդհանուր քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 22-ից 26-ը, ինչպես նաև սեպտեմբերի 28-ին։