Ադրբեջան-Թուրքիա եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացում. Ֆիդանը Բաքու է այցելել

15 Սեպտեմբերի, 2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 15-ին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։

Ինչպես հայտնում են  ադրբեջանական ԶԼՄ-ները, զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջան-Թուրքիա եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացումը բոլոր ուղղություններով, և գոհունակությամբ նշվել է համագործակցության առավել ամրապնդումը «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների հեռանկարների, տարածաշրջանային հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։

 

Leave a Comment