Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի պաշտոնանկությանը։ Որոշման օգտին քվեարկել է 317 պատգամավոր։
Քվեարկությունից առաջ Կրավչենկոն դիմել է Գերագույն ռադային՝ խոսելով իր պաշտոնանկության հարցի մասին։
«Ես շնորհակալ եմ Գերագույն ռադային վստահության համար և հարգանքով կընդունեմ այսօր իմ պաշտոնանկության վերաբերյալ նրա ցանկացած որոշում։ Բայց դա պետք է լինի հենց խորհրդարանի որոշումը՝ ոչ թե նախագահի հրահանգը, ոչ թե խորհրդարանի «ղեկավարի» խնդրանքը, ոչ էլ հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների հիստերիկ պահանջը, որոնք իրենք և նրանց մերձավոր շրջապատը ներգրավված են կոռուպցիոն գործողությունների մեջ, և առավել ևս ոչ թե նրանց կողմից կազմակերպված քաղաքական-մեդիա ճնշման արդյունքը, որին մենք այսօր ականատես ենք լինում»,- Telegram-ում հայտարարել է Կրավչենկոն։
Նա պնդել է, որ NABU-ի ղեկավարի նկատմամբ կասկածը «օրինական և հիմնավորված» էր, իսկ դրա չեղարկումը տեղի է ունեցել քաղաքական ճնշման ներքո։ Նա խորհրդարանին կոչ է արել իր պաշտոնանկության վերաբերյալ որոշումը կայացնել ինքնուրույն՝ առանց նախագահի կամ այլ մարմինների ցուցումների։
