«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը։ Սա ֆունդամենտալ նախապայման է ՀՀ-ի հարատևման և անկախության համար։ Այն աղետներին, որոնք այս կուսակցությունն ու իր գաղափարախոսությունը բերել են մեր պետությանը, երբեք չենք առերեսվել»,- ասել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արման Եղոյանն ԱԺ-ում․ նրա ելույթի ընթացքում ստեղծվել է լարված իրավիճակ։
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն արձագանքել են Արման Եղոյանին՝ նշելով, որ դա խայտառակություն է։
Արման Եղոյանը հայտարարել է՝ մեր միջից պետք է դաշնակցականությունը վերացվի, արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից․ «Աղետաբեր մի կուսակցություն է, որն ախտահարել է ամբողջ հայ քաղաքական միտքը, և դա շարունակաբար անում է մինչև հիմա»,- շեշտել է նա։
