Երևանում կանցկացվի «Արևորդի» 14-րդ միջազգային բնապահպանական կինոփառատոնը

Երևանում կանցկացվի «Արևորդի» 14-րդ միջազգային բնապահպանական կինոփառատոնը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 23–27-ը Երևանում կանցկացվի «Արևորդի» 14-րդ միջազգային բնապահպանական կինոփառատոնը՝ նվիրված կենսաբազմազանության պահպանմանը։

Այս տարի «Արևորդին» միանում է COP17-ի օրակարգին՝ դառնալով բնության, կենդանիների, մարդկանց և մեր մոլորակի ապագայի մասին պատմող միջազգային կինոյի կարևոր հարթակ։

Փառատոնի ընթացքում կցուցադրվի 70-ից ավելի ֆիլմ՝ աշխարհի տարբեր երկրներից՝ պատմություններ վայրի բնության, էկոհամակարգերի, բնապահպանական խնդիրների, մարդկանց ու բնության փոխհարաբերությունների մասին։

Բայց «Արևորդին» միայն ֆիլմերի մասին չէ.

  • քննարկումներ և հանդիպումներ
  • միջազգային կինոցուցադրություններ
  • բնապահպանական կրթական ծրագրեր
  • ստեղծագործական միջոցառումներ
  • կենդանիների դիմակահանդես-շքերթ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment