
«Տեղական ինքնակառավարման մարմինների դեմ իշխանությունների գործողությունները մշտապես են: Այսօր իշխանությունը ՀՀ տարածքում, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների են պատրաստվում, փորձում է բոլոր անցանկալի ուժերին, թեկնածուներին հանել խաղից»,- ԱԺ նիստին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Խոսելով Արմավիր համայնքի մասին՝ նա կոչ է արել իշխանությանը. «Զսպե՛ք ձեր մարզպետին ու տարածքային նախարարին: Թեկնածուները անձնագրային բաժնից տեղեկանքը վերցնում են, հաջորդ օրը արդեն իշխանությունը տեղյակա, թե ովա պատրաստվում թեկնածու առաջադրվի: Թեկնածու ծնողին սպառնում են, հիշեցնում են, որ տղեդ բանակում է ծառայում. փաստ եմ ասում՝ անուն-ազգանունով կտամ»: