ԱՄՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Երկրի ուղեծիր է տեղակայել տիեզերական զենք։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնկը հայտարարել է, որ այդ քայլն անհրաժեշտ է ամերիկյան ուժերը հնարավոր հակառակորդների գործողություններից պաշտպանելու համար։
Մեյնկը չի մանրամասնել, թե ինչ հնարավորություններ ունի զենքը և երբ է այն տեղակայվել։ ԱՄՆ իշխանությունները տիեզերքում ռազմական կարողությունների ընդլայնումը պայմանավորում են Ռուսաստանի և Չինաստանի կողմից հակաարբանյակային տեխնոլոգիաների զարգացմամբ։
ԱՄՆ տիեզերական ուժերը նշել են, որ անհրաժեշտության դեպքում կարող են կիրառել ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական միջոցներ՝ հակառակորդի տիեզերական հնարավորությունները խափանելու կամ ոչնչացնելու նպատակով։
