Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում


Քաղաքականություն


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այս ամիս նախատեսում են հանդիպել Նյու Յորքում՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնեց Հայաստանի արտգործնախարարը։

«Մենք Նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, վերջնական պայմանավորվածություն չկա, գրաֆիկներից է պայմանավորված», – ասաց Միրզոյանը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։

Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։


Leave a Comment