«Սարսափում եմ պատկերացնել, թե սրանք մեր գերիների մասին ինչ են բանակցում»․ Արմեն Եղիազարյան

«Սարսափում եմ պատկերացնել, թե սրանք մեր գերիների մասին ինչ են բանակցում»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս իշխանությունը բազմիցս է ասել, որ իբր հայ գերիների վերադարձի հարցը իրենք քննարկում են և դա չի կարելի հանրայնացնել։
Դուք պատկերացնում եք, թե սրանք ոնց են քննարկում այդ հարցը, կամ ինչ են քննարկում առհասարակ։
Եթե հայկական Գանձասարի աղվանացմանը ասում են պետք է խնամքով վերաբերվենք, ես սարսափում եմ պատկերացնել, թե սրանք մեր գերիների մասին ինչ են բանակցում և մտածում առհասարակ։
Այդպես խնամքով սկուտեղի վրա հային էլ կհանձնենք, Հայաստանն էլ կհանձնենք, պատմությունն ու կրոնն էլ կհանձնենք…
Թե բա խնամքով վերաբերվեք…»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան

Leave a Comment