Սիրիայում բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի թանկացման պատճառով

Սիրիայում բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի թանկացման պատճառով

Սիրիայում բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ՝ մոտ 40 տոկոսով բարձրացումից հետո։ 95 տեսակի բենզինի գինը բարձրացել է 152-ից մինչև 195 սիրիական լիրա, իսկ դիզելային վառելիքինը՝ 125-ից մինչև 175 լիրա։

Սիրիայի էներգետիկայի նախարարությունը թանկացումը պայմանավորել է համաշխարհային շուկաներում ստեղծված իրավիճակով։ Միաժամանակ, երկրում օրական արդյունահանվում է շուրջ 100 հազար բարել նավթ, մինչդեռ ներքին պահանջարկը կազմում է մոտ 325 հազար բարել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment