
«Ակնհայտ քաղաքական նպատակներով էներգետիկ ենթակառուցվածքների ՀԷՑ-ի հետ կապված որոշակի աղմուկը, մեղմ ասած, չափազանց մեծ էր: Հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված, որ «Վեոլիա»-ի դեպքում նույն այդ մոտեցումը չի իրացվում, թե՞ ճգնաժամային կամ ժամանակավոր կառավարչի խնդիր կա»,- ԱԺ նիստին նշել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևնյանը:
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր, ԱԺ տարածքային կռավարման և շրջակա միջավայրի պահպանությաան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն արձագանքել է. «ՀԷՑն ու «Վեոլիա»-ն երբ որ համեմատենք, պետք է մեկ պարզ հարցի պատասխանենք. միգուցե ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի աշխատավարձը այդքան չի՞, որ այս պահին իշխանությունը փորձի նաև խլել «Վեոլիա»-ն»: