Սեպտեմբերի 15-ը՝ ազատ փողի միջազգային օր. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Հյուր. Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման և ներառման բաժնի պետ Արաքս Մանուչարյան:

Թեման. «Ի՞նչ կանեիք, եթե հենց հիմա փողոցում ձեզ անվճար գումար առաջարկեին»։ Կվերցնեի՞ք, թե՞ կկասկածեիք։ Իսկ պատրա՞ստ եք վերցրած գումարի կեսը նվիրել մեկ ուրիշին։

Սեպտեմբերի 15-ին աշխարհը նշում է «Ազատ փողի օրը» (Free Money Day)։ Սա պարզապես ակցիա չէ, այլ համաշխարհային փորձարկում, որը նոր տեսանկյունից է ներկայացնում մեր պատկերացումները հարստության, փողի և առատաձեռնության մասին։

  • Որտեղի՞ց է սկսվել այս գաղափարը։
  • Ինչպե՞ս է այն կապված 2008թ.-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ։
  • Իսկ ամենակարևորը՝ ինչպե՞ս ճիշտ տնօրինել մեր ունեցած ազատ միջոցները և կայացնել խելամիտ ֆինանսական որոշումներ։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ մեր ռադիոլսողների հետ։
  • Ի՞նչ կանեք, եթե փողոցում գումար գտնեք․ Մասնակցեք մեր հարցմանը https://shorturl.at/eU9mm

Leave a Comment