Պուտինը «Վալդայ» ակումբի նիստը Սոչիից տեղափոխել է Մոսկվայի մարզ

Պուտինը «Վալդայ» ակումբի նիստը Սոչիից տեղափոխել է Մոսկվայի մարզ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ապահովող ծառայության առաջարկով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի ամենամյա նիստը Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Financial Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ որոշումը պայմանավորված է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի ուղղությամբ հեռահար հարվածների աճող սպառնալիքով։ Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը։ Դրա թեման է՝ «Ապագայի պատասխանատվություն. հնարավորի սահմաննե՞րը, թե՞ հնարավորություններն առանց սահմանների»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment