Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հարություն Ք.-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը գլուխ բերելու համար գումարը պետք է ներդներ Հ. Աբրահամյանը, ով սակայն չնչին գումար է ներդրել, իսկ որոշ ժամանակ անց ընկերությունից հանել է ողջ գումարը։
Նա հայտնել է նաև, որ Հ. Աբրահամյանի ցուցումով և միջնորդությամբ վերցված 470 միլիոն դրամ վարկը, դիտավորությամբ ստեղծելով սնանկության հատկանիշներ, իրեն պատճառվել է գույքային վնաս՝ բաց թողնված օգուտի ձևով, որը կազմել է շուրջ 6-7 միլիոն դոլար, և այդ ամենը պատճառվել է պայմանագրերով նախատեսված 100 հազար տոննա շաքարավազի խմբաքանակը չներմուծելու արդյունքում օրական շուրջ 16 միլիոն դրամ տուժելու ձևով։
Հարություն Ք.-ն հայտնել է նաև, որ Հ. Աբրահամյանը 2026 թ. մայիս ամսից իրենից պահանջել է, որ առհասարակ չզբաղվի շաքարավազի ներկրմամբ, միայն միջնորդ հանդիսանա, որ շաքարավազ ներկրի ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որի դիմաց առաջարկել է 15-20 հազար դոլար գումար, քանի որ դա 30 տարուց ավելի համարվել է Ս. Ալեքսանյանի բիզնեսը, հակառակ դեպքում իրեն սպառնացել է, որ ոտքերը կջարդեն կամ մի օր մի տեղ կխփեն։
Կազմված փաստաթղթերը ոստիկանությունից փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: