ԱՄՆ-ն առաջին անգամ հաստատել է, որ տիեզերական զենք է տեղակայել

ԱՄՆ-ն առաջին անգամ հաստատել է, որ տիեզերական զենք է տեղակայել

ԱՄՆ-ն առաջին անգամ հաստատել է, որ Երկրի ուղեծրում տիեզերական զենք է տեղակայել։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղար Թրոյ Մեյնկը նշել է, որ այն անհրաժեշտ է ամերիկյան ուժերը թշնամական գործողություններից պաշտպանելու համար։ «Օդ, տիեզերք և կիբերտարածք» համաժողովում Մեյնկը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիմակայել «զարգացող սպառնալիքներին», սակայն չի մանրամասնել զենքի հնարավորությունները կամ դրա՝ ուղեծիր դուրս բերման ժամկետը։

Դոնալդ Թրամփի վարչակազմը տիեզերական հնարավորություններն ու որսացող հրթիռները համարում է ԱՄՆ-ը հրթիռային և այլ օդային սպառնալիքներից պաշտպանելու համար նախատեսված «Golden Dome» համակարգի կարևոր բաղադրիչներ։ 1967 թվականի պայմանագրով արգելվում է զանգվածային ոչնչացման զենքի տեղակայումը ուղեծրում։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը զարգացնում են արբանյակների դեմ ուղղված այլ հնարավորություններ։

ԱՄՆ Տիեզերական ուժերը ստեղծվել են 2019 թվականին։ Կառույցը հայտարարել է, որ տիեզերական հնարավորությունները կարող են կիրառվել ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական նպատակներով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment