
Եվրոմիությունը հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ Երևանի՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը մերձենալուն զուգահեռ։ Այս մասին Известия-ին հայտնել է Եվրոխորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։
«Առայժմ չեմ ակնկալում, որ տվյալ դեպքում ԵՄ-ն Հայաստանից կպահանջի գործողություններ Ռուսաստանի դեմ։ Այնուամենայնիվ, ես չեմ կասկածում, որ ապագայում Հայաստանից կպահանջեն այդպիսի միջոցներ ձեռնարկել՝ հաշվի առնելով, որ այն սկզբունքորեն պարտավորություն է ստանձնել մերձենալու ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը։ Հուսով եմ, որ Հայաստանը կկարողանա դիմակայել նման ճնշմանը, քանի որ դա նրա շահերից չի բխում», – նշել է պատգամավորը։
Նշենք, որ այսօր Եվրոխորհարանը պետք է քննարկի Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման հարցը։