ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային մերժել է օդային աջակցություն տրամադրելու հարցում

ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային մերժել է օդային աջակցություն տրամադրելու հարցում

ԱՄՆ-ը հրաժարվել է Սաուդյան Արաբիային օդային աջակցություն տրամադրել Եմենի «Անսար Ալլահ» շարժմանը (հութիներին) զսպելու համար՝ պատճառաբանելով, որ կենտրոնացած է Իրանի վրա. հայտնում է  Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով դիվանագետի։

Ըստ պարբերականի՝ անցած շաբաթ, երբ հութիները առաջ էին շարժվում Եմենի Կարմիր ծովի ափամերձ հատվածով, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ աջակցություն խնդրելու համար։ Սակայն, դիվանագետի խոսքով, Էր-Ռիադը մերժում է ստացել։ Վաշինգտոնը հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ միջամտել, քանի որ կենտրոնացած է Իրանի հետ հակամարտության վրա։

Թերթի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան հայտնվել է իրավիճակում, երբ հարավում շարունակվում է հութիների հարձակումը, իսկ հյուսիսից առկա է Իրաքում գործող շիա զինված խմբավորումների հարձակումների վտանգ։ Ավելի վաղ Էր-Ռիադը հայտարարել էր «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը դադարեցնելու մասին։ Այն օգտագործվում էր Հորմուզի նեղուցը շրջանցելու համար։ Որոշումն ընդունվել էր անօդաչու թռչող սարքերի մի շարք հարձակումներից հետո։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment