Այս փիսոն այսօր Արեգնազի մասին ամենալուռ, բայց ամենախոսուն վկայություններից մեկն է

Այս փիսոն այսօր Արեգնազի մասին ամենալուռ, բայց ամենախոսուն վկայություններից մեկն է

15.09.2026 | 11:32


Այս փիսոյին, ինչպես բազմաթիվ անօթևան մնացած կենդանիների, փրկել է այս պահին ապօրինաբար կալանավորված, քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանը։

2025 թվականի ձմեռն էր։ Սաստիկ ցուրտ էր։ Արեգնազը նկատել էր այս անօգնական փիսոյին, չէր կարողացել անտարբեր անցնել նրա կողքով և տարել էր կլինիկա։

Պարզվել էր, որ փիսոն հղի է, սակայն ձագերից մի քանիսը, ցավոք, արդեն սատկել էին։ Անմիջապես վիրահատել էին, ստերջացրել և բուժել։

Հետո առաջացավ ամենակարևոր հարցը՝ ի՞նչ անել նրա հետ։

Սառնամանիքին նրան փողոցում թողնել պարզապես հնարավոր չէր ու լուծումը արագ գտանք։ Եվ այսօր այս փոքրիկ արարածը մեզ հետ է ապրում՝ տաք, ապահով և սիրով շրջապատված։

Արեգնազը հիմա կալանավայրում է։ Բայց նրա արած բարությունը, բարի գործը շարունակում է ապրել, որովհետև մարդուն կարելի է զրկել ազատությունից, բայց չի կարելի կալանավորել նրա սերը, հոգատարությունն ու մարդասիրությունը։

Այս փիսոն այսօր Արեգնազի մասին ամենալուռ, բայց ամենախոսուն վկայություններից մեկն է։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment