ՏԻՄ ընտրություններից առաջ համայնքներում խուզարկություններ են սպասվում․ ԶԼՄ

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ իրավապահները կարող են մի շարք համայնքներում խուզարկություններ և այլ օպերատիվ գործողություններ իրականացնել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ իրավապահների հնարավոր ակտիվացումը կապված է մարզերից ստացված օպերատիվ տեղեկությունների և առաջիկա ընտրությունների հետ։

Պարբերականը, որպես գործընթացի մեկնարկի նշան, մատնանշել է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրավապահների վերջին գործողությունները, այդ թվում՝ կալանավորումները։

Թերթի տեղեկությամբ՝ իրավապահների ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել հատկապես այն համայնքները, որտեղ սպասվում է ակտիվ ընտրապայքար։

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 25-ին։

Leave a Comment