
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցել, հաղորդում է Press TV-ն։
«Այսօր վաղ առավոտյան ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը Հորմուզի նեղուցի արևմտյան հատվածում խոցել են MQ-1 անօդաչու թռչող սարք՝ օգտագործելով հակաօդային պաշտպանության նոր և առաջադեմ համակարգ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին Իրանի Կարգան նավահանգստի շրջանում երկու ձկնորսական նավեր են անօդաչու թռչող սարքի կողից հարձակման ենթարկվել։ Մի քանի ձկնորսներ անհետ կորել են։