Այս մասին «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Բոլորովին վերջերս Եվրոպական հանձնաժողովում, ըստ էության, ուղղակի տեքստով հերքեցին Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ մինչև 2029 թվականը վիզային ռեժիմի ազատականացման հասնելու մասին: Դա ընդգծում է «հիասքանչ եվրոպական ապագայի» խոստումների ամբողջ պատրանքայնությունը և հայկական պետության նկատմամբ Բրյուսելի ուտիլիտար ընկալումը»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Մոսկվայում կարծում են, որ եվրոպական երկրները Հայաստանին ընկալում են առաջին հերթին սեփական տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից։
«Իրենց խնամյալների մեջ եվրոպացիները տեսնում են միայն ռեսուրսների, աշխատուժի աղբյուր, ինչպես նաև լիովին ապաարդյունաբերականացված իրենց սեփական ապրանքների և ծառայությունների իրացման շուկա, այդ թվում՝ անվտանգության ապահովման, որոնց համար ստիպված են բոլոր իմաստներով թանկ վճարել»,- հավելել է Գալուզինը։
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ 2029 թվականն անվանել էր Եվրամիության հետ անվիզա ռեժիմի հաստատման հնարավոր ուղեցույց: Եվրոպական հանձնաժողովում էլ հայտարարել են, որ գործընթացի ավարտի կոնկրետ ամսաթվի մասին խոսելն դեռևս վաղաժամ է։
Կարդացել են
անգամ