Կդադարեցվի Լոռու մարզի Հարթագյուղ բնակավայրի գազամատակարարումը

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը՝ 10:00-ից մինչև սեպտեմբերի 16-ը՝ ժամը՝ 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Հարթագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Leave a Comment