Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվել


Միջազգային


ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը՝ Պանամայի դրոշով «Էլ Գայա» տանկերի՝ Հորմուզի նեղուցում պայթեցման վերաբերյալ։

Համապատասխան հրապարակումը զինվորականները տեղադրել են X սոցիալական ցանցի իրենց էջում։

Տանկերը դեռևս օգոստոսին շարքից դուրս էր եկել իրանական հրթիռի հարվածի հետևանքով։

«Այս հանգստյան օրերին Իրանը կրկին հարվածել է տանկերին՝ անօդաչու սարքի միջոցով, երբ նավը գտնվում էր Օմանի ափերի մոտ գտնվող ջրերում», — նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ նավը պայթել է ականի վրա՝ Հորմուզի նեղուցի հարավային հատվածով անցնելու փորձի ժամանակ։ Նավի վրա հրդեհ էր բռնկվել։


Leave a Comment