
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020թ.-ից հետո հակառուսականության հերթական փուլի հիմքերը դրվեցին այն ժամանակ, երբ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին պարտադրված և Հայաստանի համար փրկօղակ հանդիսացող նոյեմբերի 9-ի հայտարարությունը պիտակավորվեց՝ որպես կապիտուլյացիայի ակտ։
Քանի դեռ Հայաստանում չի փոխվել նոյեմբերի 9-ի հայտարարության նկատմամբ վերաբերմունքը՝ որպես փրկօղակի, հակառուսականությունը աճելու և շարունակվելու է՝ ՀՀ պետականության համար դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով»։
Աղբյուրը` Հայկ Այվազյան