Մենք պատշաճ պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պահետության և ըստ ՀՀ-ի՝ մեր հայրենիքի շահի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա այսպես է պատասխանել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին արձագանքելու մասին հարցին։
Ըստ նրա՝ «խաղաղության ճանապարհին շատ բաներ են ներվայնացնելու մեր ժողովրդին», բայց պետք է անհոգնել առաջ շարժվել։
«Խաղաղությունը նոր է ձեռքբերվել, այն պետք է խնամել և պետք է զգուշավոր ու զգայուն լինել հայտարարությունների մեջ, և ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունն օգտակար չէ խաղաղության խնամքի տեսանկյունից»,- ասել է Ռուբինյանը։
Նա նաև նշել է, որ այդ հայտարարություներն անհիմն են։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել արձագանքել Հաջիևի պնդումներին։ Ռուբինյանը հայտարարել էր, որ Հաջիևի խոսքերը չեն նպաստում խաղաղության ամրապնդմանը։
Ավելի վաղ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 150 անդամից բաղկացած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել էր Արցախ։ Ադրբեջանի նախագահ Հիքմեթ Հաջիևը Գանձասարի թանգարանում օտարերկրյա դիվանագետներին ցուցադրել էր դատարկ էջերով գիրք։ Նա դա ներկայացրել էր իբրև հայկական պատմական «կեղծարարության» ապացույց, չնայած Մատենադարանը դեռևս 2025 թվականին պարզաբանել էր, որ այդ հատորը միտումնավոր էր պատրաստվել դատարկ էջերով։ Հաջիևը նաև Արցախի եկեղեցիներն անվանել էր «աղվանական»։
Մայր Աթոռը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի նախագահի օգնականի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։
Հնագետ Համլետ Պետրոսյանը մեղադրել էր Հաջիևին ձեռագրերի թանգարանային վերարտադրություններն օգտագործելու մեջ՝ Գանձասարի վանքի պատմության հայկական «կեղծման» մասին պնդումները հիմնավորելու նպատակով։ Նա նշել էր, որ Դադիվանքում և Գանձասարում պահպանվել է XIIXVII դարերին վերաբերող ավելի քան 200 հայերեն արձանագրություն։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, արձագանքելով Շուշիից տարածված տեսանյութերին, տեղի ունեցածն անվանել էր «ընդվզեցուցիչ երևույթ»՝ այն կապելով հայկական կողմի «անմիաբանության ու անհեռատես քաղաքականության» հետ։
Կարդացեք նաև՝
Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու․ արցախցին՝ դիվանագետներին
