Հանդարտ զորություն

Հանդարտ զորություն

15.09.2026 | 00:02

Հանգստություն գտիր Ինձ մոտ: Երբ հոգնած մարմնի բնությունը ապստամբում է, այդ իր կանչն է հանգստի: Հանգիստ եղիր, մինչև Իմ կենսական զորությունը ներհոսի ու համակի քո ողջ էությունը:

Ապագայի համար վախ մի ունեցիր: Հանգիստ ու անշարժ եղիր, այդ հանգստության ու անշարժության ժամանակ անհրաժեշտ զորությունը կգա ու կմնա քեզ մոտ:

Աշխարհն իր զորությունը տեսնում է անդադար գործունեության մեջ. իսկ Իմ թագավորության մեջ այս է չափանիշը` զորությունը հանդարտության մեջ է կայանում:

«Հանդարտության ու վստահության մեջ պիտի լինի քո զորությունը»:

Ի՜նչ խոստում, ի՜նչ փառավոր իրագործում: Խաղաղության զորություն և զորության խաղաղություն:

Հանգստություն գտիր Ինձ մոտ: Ինձնից վերցրու զորությունդ:

Մեկնաբանություններ

Leave a Comment