Բարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունի


Սպորտ


Բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն համալրել է «Սանտոսի» շարքերը։ Այս մասին բրազիլական ակումբը, որի կազմում հանդես է գալիս նաև աստղային հարձակվող Նեյմարը, պաշտոնապես հայտնել է իր սոցիալական ցանցերում։


34-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։


Նշենք, որ Կոուտինյոն ընթացիկ տարվա փետրվարից ազատ գործակալի կարգավիճակում էր, երբ հեռացավ բրազիլական մեկ այլ ակումբից՝ «Վասկո դա Գամայից»։ Իր հարուստ կարիերայի ընթացքում նա հասցրել է պաշտպանել այնպիսի գրանդների գույները, ինչպիսիք են Միլանի «Ինտերը», կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Լիվերպուլն» ու «Աստոն Վիլան», ինչպես նաև Մյունխենի «Բավարիան»։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 68 հանդիպում։


Հիշեցնենք, որ բրազիլացին 2018 թվականին անգլիական «Լիվերպուլից» 135 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»՝ դառնալով ակումբի պատմության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը:



Armsport


Leave a Comment