Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներին


Միջազգային


Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, կրիտիկական ենթակառուցվածքներին և լոգիստիկ կենտրոններին, եթե գործընկերները կարողանան ապահովել Մոսկվայի կողմից նույնպիսի պարտավորությունների ստանձնումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ նման պայմանավորվածությունը պետք է լինի երկարաժամկետ և հուսալի։


Զելենսկին նշել է, որ կրիտիկական ենթակառուցվածքների շուրջ լարվածության թուլացումը կարող է դառնալ խաղաղության հաստատման առաջին քայլը։


Կիևը գործընկերներից ակնկալում է կոնկրետ առաջարկներ։


Leave a Comment