
Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը։ Այս մասին ասվում է Moody’s միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում։
«Ամենանշանակալի դրական աշխարհաքաղաքական իրադարձությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շարունակվող կարգավորումն է։ Ավելի կայուն կարգավորումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, տրանսպորտային փոխկապակցվածության բարելավմանը և Կովկասում առևտրային ու տրանսպորտային կապերի զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը»,- ասվում է զեկույցում։