Արհեստական բանականությունը (AI) վերահսկելու համար անհրաժեշտ է միայն ուժեղ և խելացի՝ բարձր IQ ունեցող պետության ղեկավար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«AI-ի համար անհրաժեշտ միակ վերահսկողությունը կամ «պաշտպանիչ մեխանիզմը» ուժեղ և խելացի՝ բարձր IQ ունեցող նախագահն է», – գրել է Թրամփը Truth Social-ում։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր վարչակազմը կասեցնում է AI-ի ոլորտի հետ կապված անձանց՝ վտանգավոր կամ պոտենցիալ վտանգավոր գործողություններ իրականացնելու փորձերը։
«Մենք արդեն իսկ հսկայական լիազորություններ ունենք այդ ընկերությունների նկատմամբ՝ թե՛ քրեական հետապնդման, թե՛ կարգավորման առումով», – նշել է նա։
Թրամփը համոզմունք է հայտնել, որ AI-ի ոլորտի դեմ դավադրություն է նյութվում։ Նրա խոսքով՝ դրանից կարող է գոհ լինել միայն Չինաստանը։
Ավելի վաղ ամերիկացի գործարար Իլոն Մասկը հիշեցրել է, որ դեռ 12 տարի առաջ զգուշացրել էր՝ արհեստական բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը։
