Tert.am-ը գրում է․
Պարսից ծոցի երկրները Իրանի հետ հակամարտության ընթացքում գիտակցել են, որ ԱՄՆ-ը դադարել է անվտանգության վստահելի երաշխավոր լինել, հայտնում է Time ամսագիրը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրների պաշտոնյաներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Պատերազմը հանգեցրել է Պարսից ծոցի միապետությունների անսովոր ռազմավարական մերձեցմանը: Պաշտոնյաները հիմնականում միակարծիք են երեք կետում. Իրանը շարունակում է երկարաժամկետ սպառնալիք ներկայացնել, ԱՄՆ-ի անվտանգության հովանոցն այլևս վստահելի չէ, իսկ տարածաշրջանում կայունությունը դարձել է գոյութենական նշանակության առաջնահերթություն», – ասվում է հրատարակության հաղորդագրությունում։
Ինչպես նշում է ամսագիրը, Պարսից ծոցի երկրները չէին սպասում, որ Վաշինգտոնը, անտեսելով նրանց առարկությունները, կհամարձակվի հակամարտություն սանձազերծել տարածաշրջանում, որի հետևանքների հետ հետո չի կարողանա կամ չի ցանկանա գլուխ հանել։ Ինչպես գրում է հրատարակությունը, Պարսից ծոցի երկրների մոտ տպավորություն է ստեղծվել, որ իրենց ներքաշել են հակամարտության մեջ առանց որևէ նախազգուշացման, առանց իրենց կարծիքը հարցնելու և ընթացքում չպաշտպանելով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: