Գիտնականներն Արգենտինայի հարավում հայտնաբերել են տիտանոզավրերի քարացած ձվերի և ձվակճեպների մնացորդներ, ինչը ցույց է տալիս, որ հսկա դինոզավրերը կարող էին բազմանալ նաև բարձր լայնություններում՝ հասարակածից հեռու։ Հայտնաբերված 255 ձվակճեպի բեկորները թվագրվում են մոտ 68 միլիոն տարվա վաղեմությամբ։ Դրանք գտնվել են Մագելանի նեղուցից մոտ 322 կմ հյուսիս՝ այն տարածքում, որտեղ դինոզավրերի ժամանակաշրջանում լայնությունը հասել է 55-60 աստիճանի հարավային լայնության։
Գիտնականների կարծիքով՝ տիտանոզավրերը ձվերը, հավանաբար, թաղել են հողից և բուսականությունից կազմված բներում։ Փտող բուսական նյութը կարող էր ջերմություն ապահովել ձվերի զարգացման համար, իսկ հողն ու բուսականությունը՝ պահպանել անհրաժեշտ խոնավությունը։ Տիտանոզավրերը ներառում են երբևէ հայտնի ամենամեծ դինոզավրերից մի քանիսը։ Որոշ առանձնյակների քաշը, ըստ գնահատականների, հասել է մոտ 75 տոննայի։
