Լուկաշենկոյի հատարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս, ով իր հանրությանը պարբերաբար չի շանտшժում պшտերազմով․ Հակոբ Բադալյան

tert.am ԱԺ նախագահը խրոխտ հայտարարում է, որ Հայաստանում Բելառուսի դեսպանը հետ կգնա, երբ Բելառուսը ներողություն խնդրի Հայաստանից, այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։


 


«Հիրավի՝ ինքնիշխանության ու արժանապատվության բարձունք։ Մեկ էլ, այդ բարձունքից «գլորվում» է նույն մարդը, երբ բանը հասնում է Հաջիեւին արձագանքելու։ Ալիեւի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին, բայց ինքնիշխանության ռահվիրաները ոչ թե ներողություն են պահանջում Ադրբեջանից, այլ ուղղակի ասում են, թե՝ օգտակար չեն այդպիսի հայտարարությունները, ու անհիմն է։ Քիչ է մնում, որ Հաջիեւից ներողություն խնդրեն, որ ստիպված են չհամաձայնել նրա հետ։


 


Ու այդ ժամանակ վերստին արձանագրվում է, որ Բելառուսի պարագան ոչ թե Հայաստանի իշխանության ինքնիշխան ու անկախ քաղաքականության առհավատչյան է, այլ քարոզչական պրիմիտիվ հնարք, որի համար Լուկաշենկոյին վերածել են «բոքսի տանձիկի»։


 


Ընդ որում, Ռուբինյանը հայտարարում է, որ Բելառուսի դեսպանին հետ են կանչել, որովհետեւ Լուկաշենկոն հայտարարել է, որ 44–օրյա պատերազմը պլանավորել են Ադրբեջանի հետ։ Նախ, իհարկե Լուկաշենկոյի հայտարարության համատեքստը եղել այլ, բայց դա թողնենք մի կողմ, իմ խնդիրը Լուկաշենկոն չէ, այլ Հայաստանի հանրությանը մանիպուլյացիայից պաշտպանելը։


 


Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը թոկ էր Հայաստանի վզին, ու իրենք գիտակցվաշ գնացել են զոհաբերության՝ Հայաստանի անկախության, Հայաստանը գտնելու համար։ Կրկնեմ, սա ասել է Նիկոլ Փաշինյանը։


 


Հիմա, Փաշինյանն ու իր իշխանությունը ինչու՞ են 44–օրյա պատերազմի համար հաշիվ պահանջում Լուկաշենկոյից, եթե հենց իրենք են այդ պատերազմի պարտությունն ու Արցախի վերջնական կորուստը հռչակում Հայաստանի անկախության ձեռքբերում։ Ստացվում է, որ Լուկաշենկոն խոսել է այդ հարցում նրանց օգնելու մասին։


 


Լուկաշենկոյի հատարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս, ով իր հանրությանը պարբերաբար չի շանտաժում պատերազմով։ Նիկոլ Փաշինյանն ու իր առաջնորդած իշխանությունը Լուկաշենկոյին պետք է շնորհակալություն հայտնի, որ օգնել է ազատվել Արցախ «թոկից»։ Այդպես չէ՞։ Այո, այդպես է՝ ԿՐԿՆԵՄ, եթե մարդը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, իսկ հակառակն ասողներին էլ որակում պատերազմ հրահրողներ»,-գրել է նա։

Leave a Comment