Նովոսիբիրսկի մարզում որսորդը արջի փոխարեն կրակել է որսակցի վրա

Նովոսիբիրսկի մարզում որսորդը արջի փոխարեն կրակել է որսակցի վրա

Նովոսիբիրսկի մարզում որսորդը արջի փոխարեն կրակել է որսակցի վրա, հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մարզային վարչությունը։

«Կասկածյալը՝ ձեռքին որսորդական հրացան ունենալով, թփուտներում շարժում է նկատել և, ենթադրելով, որ այնտեղ վայրի կենդանի է գտնվում (առանց դա ստուգելու), կրակոց է արձակել թփուտների ուղղությամբ, որտեղ այդ պահին գտնվում էր տուժողը։ 42-ամյա տղամարդը հրազենային վնասվածքի հետևանքով բուժհաստատությունում մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մարզային դատախազությունը հայտնում է, որ տղամարդն որսակցի հետ արջի որս էր իրականացնում և ունեցել է կենդանուն որսալու թույլտվություն։

Leave a Comment