SpaceX-ը սուպերհամակարգիչներ կուղարկի տիեզերք | Radar Armenia

SpaceX-ը սուպերհամակարգիչներ կուղարկի տիեզերք

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է «Nvidia»-ի արհեստական բանականությամբ աշխատող սուպերհամակարգիչները տիեզերք ուղարկելու ծրագրերի մասին։ Գործարարի կանխատեսմամբ՝ նախագիծը կսկսվի արդեն 2027 թվականին։

«Ես լիովին վստահ եմ, որ հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին SpaceX-ը Վանդենբերգի տիեզերակայանից արձակել է Falcon 9 հրթիռ՝ գաղտնի բեռով։ USSF-153-ը տարվա սկզբից SpaceX-ի՝ ԱՄՆ ազգային անվտանգության շահերից բխող հինգերորդ առաքելությունն էր։ Ավելի վաղ ԱՄՆ Տիեզերական ուժերը SpaceX-ի հետ 2.29 միլիարդ դոլարի պայմանագիր էին կնքել՝ ռազմական կարիքների համար պաշտպանված, գերարագ արբանյակային կապի ցանց ստեղծելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment