Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին

Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին

«Մայր Հայաստան» ժողովրդվարական շարժումը հայտնում է. «Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին
——–
Անդրանիկ Թևանյանը բազմիցս ցուցաբերել է մարդասիրական և բարոյական աջակցություն Դոնեցկ քաղաքի «Հայերի տեղական ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպության անդամներին։ Մասնավորապես, Թևանյանի օգնությամբ աջակցություն է ցուցաբերվել հայկական դասարաններն ուսումնական գրականությամբ ապահովելու գործում։
Այժմ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ընթանում է դատական գործընթաց, և նրան կարող են զրկել ազատությունից։
Մենք Թևանյանին հայտնում ենք մեր բարոյական աջակցությունը և հույս ունենք, որ ՀՀ-ում դատական գործընթացը կանցնի թափանցիկության և օրինականության սկզբունքների պահպանմամբ, իսկ նրա գործը կստանա արդարացի լուծում։
Դոնեցկ քաղաքի «Հայերի տեղական ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպություն

Leave a Comment