Ռուբինյանն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը (PAN.am)

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն Էստոնիայի դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ քննարկել է Հայաստան-Էստոնիա հարաբերությունների հետագա զարգացումը, ՀՀ-ԵՄ օրակարգը։

«Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգին և դրա շրջանակում համագործակցության ընդլայնմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ առանձնահատուկ կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։ Ռուբեն Ռուբինյանը և Մարգ Մարդիսալու-Կահարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Leave a Comment