Փաստաբան և ՀԿԾ նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել․ ՀԿԿ – armeniatoday.am

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբան է ձերբակալվել, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

ՀԿԿ-ից հավելել են, որ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել։ 

Քննության տվյալներով՝ մի շարք անձանց, այդ թվում՝ վերոնշյալ նախկին պաշտոնյաներին և փաստաբանին մեղադրում են տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները ենթադրյալ հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու մեջ։

24news-ի տեղեկություններով՝ ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է։ 

Leave a Comment