Սոչիում անօդաչուների սպառնալիքի պատճառով ժամանակավորապես փակել են լողափերը

Սոչիում ժամանակավորապես սահմանափակել են մուտքը դեպի լողափեր և ափամերձ ճեմուղիներ՝ անօդաչու նավակների հարձակման սպառնալիքի պատճառով, հայտնել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։

«Փրկարարներն ու պահպանությունը բարձրախոսների միջոցով զգուշացնում են հնարավոր վտանգի մասին: Խնդրում եմ հանգստավայրի բնակիչներին և հյուրերին նախազգուշական միջոցներ ձեռնարկել», – գրել է Պրոշունինը:

Որոշումն ընդունել է քաղաքային օպերատիվ շտաբը:

Սեպտեմբերի 9-ի երեկոյան, անօդաչու նավակը հարվածել էր Սոչիի ափամերձ ճեմուղուն, ինչից հետո հրդեհ էր բռնկվել: Արդյունքում տուժել էր 28 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:

Leave a Comment