ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք. Նարեկ Կարապետյան


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իր քաղաքական ուժը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված մի շարք հարցեր ունի, որոնք, նրա խոսքով, պետք է պարզաբանվեն։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարապետյանն Ազգային ժողովում նշել է, որ այդ հարցերը հիմնականում վերաբերում են Հայաստանի նկատմամբ 2022 թվականի ռազմական գործողություններին և հատկապես Ջերմուկի ու Վարդենիսի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձություններին։«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր դիրքորոշումն այսպիսին է․ ՀԱՊԿ-ի հետ հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք։


Այդ հարցերը հիմնականում վերաբերում են Ջերմուկի հետ կապված, Վարդենիսի հետ կապված հարցերին, և դրա մասին մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք»,- ասել է Կարապետյանը։


Միաժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը նշել է, որ եթե իշխանությունները ՀԱՊԿ-ին իրական այլընտրանք են տեսնում, ապա պետք է այն ներկայացնեն հանրությանը։




Կարդացել են
անգամ

Leave a Comment