Հայաստանը պահպանել է իր տեղը Եվրասիայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների ցանկում։ Այս մասին են վկայում «ՖԻԲԱ Եվրոպա»-ի 2026 թվականի պատանեկան և երիտասարդական (Մ16, Մ18, Մ20) հավաքականների մասնակցության տվյալները, հայտնել է Բասկետբոլի ֆեդերացիան։
2026 թվականի FIBA EuroBasket մրցաշարերում Հայաստանը ներկայացված է 5 հավաքականով՝ տղաների Մ16, Մ18 և Մ20, ինչպես նաև աղջիկների Մ16 և Մ18 թիմերով։
Այս ցուցանիշով Հայաստանը 50 եվրոպական երկրների շարքում կիսում է 28-35-րդ տեղերը՝ ընդգրկվելով ՖԻԲԱ-ի մրցաշարերին ամենաակտիվ մասնակցություն ունեցող պետությունների խմբում։
2026 թվականին ՖԻԲԱ-ի տղամարդկանց երիտասարդական առաջնություններում գրանցված է 130, իսկ կանանց մրցաշարերում՝ 115 հավաքական։
2026 թվականին Հայաստանն ընդունել էր մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը, որտեղ տանտերերը՝ Հայաստանի Մ16 հավաքականը, փայլուն ելույթ ունեցան և նվաճեցին մրցաշարի հաղթողի տիտղոսը։
