
Խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանին, հիշեցրեց, թե ինչու էր Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել խորհրդակցությունների։ «Էն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմն իրենք Ադրբեջանի հետ պլանավորել են: Բելառուսը երկիր է, որը ՀԱՊԿ անդամ է։ Այնքան կտևեն այդ խորհրդակցությունները, մինչև մենք պարզաբանում կամ ներողություն լսենք, պա՞րզ է»,- ասաց նա: