«39 տարեկանում Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի համալսարանն ավարտած Սասուն Միքայելյանին դա պատիվ չի բերում»․ Էդգար Ղազարյան

«39 տարեկանում Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի համալսարանն ավարտած Սասուն Միքայելյանին դա պատիվ չի բերում»․ Էդգար Ղազարյան

«Կարծում եմ, որ Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանի շրջանավարտը, առավել ևս, որ ինքն այդ համալսարանն ավարտում է 39 տարեկան հասակում, իրեն պատիվ չի բերում նման հայտարարությունը, դրանով կարող է ընդհանուր համալսարանի վարկանիշը գցել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ նիստում արած հայտարարությանը։ «Ես չգիտեմ՝ այդ համալասարանը իրենից բացի ուրիշ շրջանավարտ ունեցել է, թե ոչ, բայց կարծում եմ՝ ունեցել է, և իրենց ոչ մեկին պատիվ չի բերի, առավել ևս, որ դրանից հետո մի հատ էլ Ագրարային համալսարանն է ավարտել։ 2 բուհ սովորած մարդը նման բան չի անում»,- հավելել է ընդդիմադիր գործիչը։

«39 տարեկանում Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի համալսարանն ավարտած Սասուն Միքայելյանին դա պատիվ չի բերում»․ Էդգար Ղազարյան

Leave a Comment